ՏՏ իրավունք

ՏՏ իրավունք
Մենք տրամադրում ենք համապարփակ իրավաբանական աջակցություն ստարտափներին, աճող ՏՏ ընկերություններին և կայացած բիզնեսներին։ Սկսած հարկային արտոնությունների ստացումից, MVP-ի ստեղծումից մինչև արտադրանքի գործարկումը՝ մեր փորձառու իրավաբաններն ուղեկցում են ձեզ բիզնեսի բոլոր փուլերում։
ՏՏ բիզնես կառուցելը հեշտ չէ, սակայն մենք պատրաստ ենք լուծել բարդ իրավական խնդիրներ՝ օգնելու ձեզ կենտրոնանալ զարգացման վրա։

մենք առաջարկում ենք տեղեկատվական տեխնոլոգիաների իրավունքի լայն շրջանակ ընդգրկող ծառայություններ, այդ թվում՝

  • Նոր ընկերությունների կամ օտարերկրյա ընկերությունների մասնաճյուղերի գրանցում աշխարհի ցանկացած երկրում, ինչպես նաև իրավական խորհրդատվություն ընկերության հիմնադրման և գործառնության կարգավորման հարցերով։ Տրամադրվում է նաև բաժնետիրական և ներդրումային համաձայնագրերի մշակման և գնահատման մասնագիտական աջակցություն։

  • Տեխնոլոգիական նախագծերի իրավական աջակցություն՝ ներառյալ վեբ կայքերի օգտագործման կանոնների, գաղտնիության քաղաքականության, ինչպես նաև անձնական տվյալների պաշտպանության փաստաթղթերի կազմում։

  • ՏՏ ոլորտին առնչվող իրավական փաստաթղթերի՝ մասնավորապես ծրագրային ապահովման լիցենզավորման, մշակման և այլ պայմանագրերի մշակում, վերանայում և իրավաբանական աջակցություն դրանց իրականացման փուլում։

  • Նորարարական տեխնոլոգիաների և մտավոր սեփականության մշակման, իրավական պաշտպանության և կոմերցիոնացման գործընթացում համապարփակ իրավաբանական խորհրդատվություն և ուղեկցում։

  • Թվային ոլորտում՝ էլեկտրոնային և բջջային առևտրի, ինչպես նաև այլ թվային գործարքների հետ կապված իրավական խորհրդատվության տրամադրում։

  • Բիզնես գործընթացների ավտոմատացման և ալգորիթմային որոշումների իրավական շրջանակի ձևավորում և համապատասխանեցում գործող օրենսդրությանը։

  • Հաճախորդների ներկայացում ՏՏ, տեխնոլոգիաների և մտավոր սեփականության ոլորտներում առաջացող վեճերով դատական և արբիտրաժային գործերով։

Զանգահարել մեզ
Success
Error