.png?token=a883c6bf7d6082dc29e967ad92154bef)
Մեր թիմը
-
Ռազմիկ ԿեսոյանՀամահիմնադիր / ՏնօրենSee more
Ռազմիկ Կեսոյանը «ԱՍԿ-Կոնսալտ» ՍՊԸ-ի համահիմնադիրն ու տնօրենն է։ Դեռ դպրոցական տարիներից նա դրսեւորել է բացառիկ մաթեմատիկական ունակություններ եւ խնդիրներին մոտեցել մեծ մանրամասնությամբ, ինչը նրան բնականաբար ուղղորդել է ֆինանսների և հաշվապահության ոլորտ։
Ռազմիկը ստացել է բակալավրի աստիճան՝ սովորելով Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Ֆինանսների ֆակուլտետում։ Հետագայում նա մասնակցել է հարկային օրենսդրության և հաշվապահության մի շարք խորացված դասընթացների ու սեմինարների։ Նա հանդիսանում է Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի անդամ, ինչպես նաև ունի «Որակավորված գնումների համակարգող» որակավորում։ Բացի այդ, հաջողությամբ ավարտել է Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայի բոլոր մակարդակները։
Ռազմիկի մասնագիտական ուղին սկսվել է ուսանողական տարիներից՝ որպես ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի օգնական, որտեղ յուրացրել է փաստաթղթաշրջանառության եւ պետական կառավարման հիմունքները։ Նա շարունակել է իր մասնագիտական գործունեությունը մի շարք հեղինակավոր կազմակերպություններում՝ զբաղեցնելով առաջատար հաշվապահական պաշտոններ՝ ներառյալ Երևանի Կոնյակի-Գինու-Օղու կոմբինատում, «Մագաս Ինվեստ» ՓԲԸ-ում, «Գրին Զոն» ՍՊԸ-ում, «Բերի Վորլդ» ՍՊԸ-ում և այլուր։ Նա աշխատել է նաև որպես օգնական աուդիտոր՝ «London Business Group» բրիտանա-հայկական աուդիտորական ընկերությունում։
Ռազմիկը հիմնել է «Օրենքի Տուն» հարթակը, որն առաջարկում էր հաշվապահական գործի համար անհրաժեշտ իրավական և հարկային տեղեկատվություն։ Նա մասնակցել է նաև սեմինարների՝ որպես բանախոս՝ ներկայացնելով նոր փոփոխությունները հարկային օրենսդրությունում։
Տեխնոլոգիական զարգացումներին զուգահեռ՝ Ռազմիկը սկսել է տեղեկատվական տեխնոլոգիաների միավորումը հաշվապահական պրակտիկայում՝ հաջողությամբ անցնելով SQL և Power BI դասընթացները։ Նա արդյունավետորեն կիրառում է իր նոր հմտությունները՝ ավտոմատացնելով ընկերության հաճախորդների ֆինանսական տվյալների բազաները։
Ազատ ժամանակ Ռազմիկը նախընտրում է զբաղվել ավտոմեքենաների և տեխնոլոգիաների ուսումնասիրությամբ։ Նրա նվիրվածությունն ու խորքային մասնագիտական գիտելիքները նրան դարձնում են վստահելի խորհրդատու բիզնեսների համար։
-
Արամ ԵփրեմյանՀաշվապահSee more
Արամ Եփրեմյանը ԱՍԿ-Կոնսալտ թիմի կազմում է հենց հիմնադրման օրվանից՝ մինչ այդ ևս համագործակցելով թիմի հետ տարբեր նախագծերի շրջանակում։ Իր վերլուծական մտածողության, մանրակրկիտության և մասնագիտությանն անմնացորդ նվիրվածության շնորհիվ Արամն արդեն իսկ ցույց է տալիս մասնագիտական աճ։
Նա հաջողությամբ ավարտել է մի շարք դասընթացներ «B.A.C. Accounting» ընկերությունում՝ շարունակաբար բարձրացնելով իր պրակտիկ հմտություններն ու մասնագիտական գիտելիքները։ Արամը միշտ դրական է, թիմային և ակտիվ՝ հանդիսանալով համակրելի ու վստահելի գործընկեր։
Ազատ ժամանակ Արամը հաճույքով զբաղվում է սեղանի թենիսով՝ պահպանելով աշխատանքից դուրս կենտրոնացվածությունն ու հավասարակշռությունը։ Մենք համոզված ենք՝ Արամին սպասում է հաջող ու հեռանկարային ուղի ԱՍԿ-Կոնսալտ ընկերությունում։
-
Գրիշա ԶաքոյանՀաշվապահSee more
Գրիշա Զաքոյանը միացել է ԱՍԿ-Կոնսալտ թիմին 2022 թվականի նոյեմբերին՝ բերելով իր ոգևորությունն ու մասնագիտական առաջընթացի ձգտումը։ Նա ստացել է Ֆինանսների բակալավրի աստիճան Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանից։
Իր գործնական հմտությունները խորացնելու նպատակով Գրիշան ավարտել է «B.A.C. Accounting» ընկերության կողմից կազմակերպված հինգամսյա հաշվապահական գործնական դասընթացը՝ ստանալով համապատասխան վկայական։ Մինչ ԱՍԿ-Կոնսալտին միանալը նա աշխատել է որպես հաշվապահ HPN Project-ում՝ ձեռք բերելով արժեքավոր փորձ։
Գրիշան աչքի է ընկնում իր ճշգրտությամբ, պատասխանատվությամբ և մասնագիտական զարգացման պատրաստակամությամբ։ Աշխատանքից դուրս նա սիրում է դիտել ֆուտբոլային հանդիպումներ և հետևել սիրելի թիմերին։
-
Ալլա ԱսլանյանՀաշվապահSee more
Ալլա Ասլանյանը «ԱՍԿ-Կոնսալտ» ընկերությանը միացել է 2022 թվականի հոկտեմբերին՝ համալրելով հաշվապահական թիմը իր մասնագիտական փորձով և նվիրումով։ Նա ավարտել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանը՝ ստանալով բարձրագույն կրթություն տնտեսագիտության և հաշվապահության ոլորտում։
Ուսանողական տարիներից սկսած՝ Ալլան գործնականորեն ներգրավված է եղել հաշվապահության ոլորտում՝ մի շարք պատասխանատու պաշտոններ զբաղեցնելով պետական և մասնավոր կառույցներում։ Նա երկար տարիներ աշխատել է «Էրեբունի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում, հետագայում որպես փորձագետ՝ Միասնական սոցիալական ծառայության Զբաղվածության կենտրոնում, ինչպես նաև որպես առաջատար մասնագետ՝ Հայաստանի ազգային արխիվում։
Հաշվապահական ոլորտում իր մասնագիտական գիտելիքներն ու գործնական հմտությունները խորացնելու նպատակով Ալլան 2021 թվականին մասնակցել է «B.A.C. Accounting» ընկերության խորացված հաշվապահական եռամսյա դասընթացին։
Ալլան աչքի է ընկնում իր նրբանկատ մոտեցմամբ, վերլուծական մտածողությամբ և բարձր պատասխանատվությամբ՝ ապահովելով հաշվապահական ճշգրիտ հաշվետվություն և արդյունավետ խորհրդատվություն։
-
Նվեր Սաֆարյան
Նվեր Սաֆարյանը ASK-Consult ՍՊԸ-ի համահիմնադիրն է։ Նա ստացել է իր բակալավրի կոչումը Երևանի պետական համալսարանում։ 2001–2005 թվականներին ավարտել է Converse Bank BTC ուսումնական կենտրոնը՝ ձևավորելով խոր հետաքրքրություն բանկային և ֆինանսական ոլորտների նկատմամբ։ 2007 թվականին նա մասնակցել է բանկային դասընթացի՝ մասնագիտանալով կորպորատիվ և ֆինանսական իրավունքի, բանկային կանոնակարգերի և արժեթղթերի ոլորտներում՝ խորացնելով իր փորձը ֆինանսների բնագավառում։
Նվերն իր կարիերան կառուցել է Հայաստանի առաջատար բանկերից մեկում։ 2008 թվականին միացել է Ինեկոբանկին՝ որպես քարտային բաժնի մասնագետ։ Իր պատասխանատվության, նվիրվածության և աճող պրոֆեսիոնալիզմի շնորհիվ ստացել է մասնաճյուղի ղեկավարի պաշտոն Հայաստանի բանկերի միությունից և նշանակվել է մասնաճյուղի ղեկավար։ 2017 թվականին դարձել է տարածքային կառավարիչ։
Հետագայում Նվերը զբաղեցրել է ֆինանսական տնօրենների պաշտոններ Betmakers ՍՊԸ-ում և AVAS ՍՊԸ-ում՝ ցուցադրելով իր կարողությունները բարդ ֆինանսական իրավիճակների կառավարման և ռազմավարական որոշումների կայացման հարցում։ Նա նաև հանդիսանում է ART-GROUP ՍՊԸ-ի գլխավոր տնօրենն ու ONLINE FURNITURE ARMENIA-ի հիմնադիրը։
Նվերը ակտիվ անդամ է Մանթաշյանց գործարարների միության, որտեղ պարբերաբար մասնակցում է բիզնես գագաթնաժողովների՝ փորձի փոխանակման և առաջատար մասնագետների հետ համագործակցության միջոցով։
-
Զարուհի ԱրզումանյանՀամագործակցող իրավաբան
Զարուհի Արզումանյանը իրավաբան է՝ խորացված փորձով բանկային և ֆինանսական կարգավորման, կորպորատիվ իրավունքի, ինչպես նաև միջսահմանային իրավական խորհրդատվության և ՏՏ ոլորտում։ Նա համագործակցում է ԱՍԿ-Կոնսալտ ՍՊԸ-ի հետ որպես Of Counsel, տրամադրելով ռազմավարական աջակցություն բարդ իրավական հարցերում։
Զարուհին ունի Բակալավրի աստիճան Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանից և Իրավագիտության մագիստրոսի աստիճան Ամերիկյան Համալսարանից Հայաստանում։ Իր մասնագիտական գործունեության ընթացքում նա իրավաբանական աջակցություն է ցուցաբերել բազմաթիվ հաճախորդների՝ բանկային, ՏՏ և իրավաբանական ոլորտներում՝ մասնագիտանալով ֆինանսական համապատասխանության, պայմանագրային իրավունքի, ռիսկերի կառավարման և կարգավորող շրջանակների ոլորտներում։
Վերջին տարիներին Զարուհին ձևավորել է մասնագիտական խորը փորձառություն նաև Դուբայում՝ կորպորատիվ ծառայությունների ոլորտում, ներառյալ ընկերությունների գրանցում, իրավական կառուցվածքների ձևավորում և ընթացիկ խորհրդատվություն՝ ԱՄԷ իրավական դաշտում գործող բիզնեսների համար։
-
Լիլիթ ՄարտիրոսյանՀամագործակցող իրավաբան
Լիլիթ Մարտիրոսյանը բարձրակարգ իրավաբան է և Ասկ-Կոնսալթ ՍՊԸ-ի հետ համագործակցող փորձագետ։ Նա ավարտել է Ռուս-հայկական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը (բակալավրիատ և մագիստրատուրա) և ներկայումս դասավանդման և պրակտիկ գործունեության հետ մեկտեղ սովորում է ասպիրանտուրայում։
Լիլիթը լիցենզավորված փաստաբան է, «Իրավունքի զարգացում և իրավական բարեփոխումներ» ՀԿ-ի համահիմնադիր։ Նա նաև հանդիսանում է «Էկո-Ֆրութ» ՍՊԸ-ի իրավաբանական խորհրդատու։ Իր մասնագիտական ճանապարհին Լիլիթն աշխատել է թե՛ պետական, թե՛ մասնավոր հատվածում, այդ թվում՝ ՀՀ Արդարադատության նախարարությունում։
Նրա մասնագիտացումն ընդգրկում է աշխատանքային, գյուղատնտեսական և էներգետիկ իրավունքը։ Լիլիթն իր փորձը տրամադրում է նորմատիվ համապատասխանության, կորպորատիվ իրավունքի և առևտրային գործարքների հարցերում։ Նա մասնակցել է բազմաթիվ միջազգային իրավաբանական խաղերի, համաժողովների և փոխանակման ծրագրերի՝ համագործակցելով նաև Բեռլինի Հումբոլդտի համալսարանի և այլ հեղինակավոր կառույցների հետ։
Իր մասնագիտական պատրաստվածությամբ և բազմազան փորձով Լիլիթն աջակցում է ընկերությանը իրավաբանական բարդ հարցերի լուծման գործընթացում։